«Բորնմութի» պաշտպանը կարիերան շարունակելու երեք տարբերակ ունի

«Բորնմութի» պաշտպան Լլոյդ Քելլին կարիերան շարունակելու մի քանի տարբերակ ունի, հայտնում է DeadlineDayLive-ը։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Թուրինի «Յուվենտուսը», Դորտմունդի «Բորուսիան» և «Վեսթ Հեմը»։

Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ: Այսպիսով, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո խաղացողը կարող է անվճար հեռանալ անգլիական ակումբից։ Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 18 մլն եվրո։