«Սպորտինգի» կենտրոնական պաշտպան Գոնսալու Ինասիոն դարձել է Մադրիդի «Ռեալի» տրանսֆերային նպատակը, հայտնում է Diario AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ իսպանական ակումբը 22-ամյա խաղացողին հետևում է «Լիվերպուլի» և «Մանչեսթեր Յունայթեդի» հետ միասին։ «Ռեալը» կարող է փորձել ձեռք բերել պորտուգալացուն արդեն հունվարին՝ հաշվի առնելով կադրային խնդիրները պաշտպանությունում։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո, իսկ պայմանագրի ազատման կետը կազմում է 60 միլիոն։