Ռոդրիգո․ «Առջևում շատ պատմություններ կան կերտելու»

Բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն կիսվել է Մադրիդի «Ռեալի» հետ պայմանագրի երկարաձգման իր հույզերով.

«Շնորհակալ եմ Աստծուն, իմ ընտանիքին, ընկերներիս, երկրպագուներին և բոլոր նրանց, ովքեր կապված են ակումբի հետ: Ես «Ռեալի» կազմում եմ 2001-ից 2028 թվականներին: Առջևում շատ պատմություններ կան կերտելու։ «Ռեալ», ես քեզ սիրում եմ», – գրել է ֆուտբոլիստը սոցցանցում։

22-ամյա բրազիլացու նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականը։