Իեն Մունյոսը երկարաձգել է պայմանագիրը «Ռեալ-Սոսյեդադի» հետ

«Ռեալ-Սոսյեդադի» պաշտպան Իեն Մունյոսը երկարաձգել է պայմանագիրը թիմի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

26-ամյա իսպանացու հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։

Մունյոսը «Սոսյեդադում» հանդես է գալիս 2019 թվականից։ Այս մրցաշրջանում պաշտպանը անցկացրել է 14 հանդիպում և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ։