«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչի մասին։
«Ես հպարտ եմ, որ ես էի, ով պայքարում էի, որ Մոդրիչը տեղափոխվի «Ռեալ»», – Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում The Athletic-ը։
38-ամյա ֆուտբոլիստը Մադրիդի «Ռեալում» է հանդես գալիս 2012 թվականից՝ տեղափոխվելով Լոնդոնի «Թոթենհեմից»։
Այս մրցաշրջանում Մոդրիչը մասնակցել է 12 հանդիպման՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ։