Գերմանիայի երրորդ լիգայի թիմը պայքարից դուրս թողեց «Բավարիային» (VIDEO)

Գերմանիայի Գավաթի խաղարկության 1/16-րդ եզրափակչում «Բավարիան» պարտվեց «Սաարբրյուկենին»՝ 1-2 հաշվով։

Խաղի 16-րդ րոպեին Թոմաս Մյուլերը առաջ մղեց մյունխենցիներին։ Ընդմիջումից անմիջապես առաջ տանտերերին հաջողվեց հավասարեցնել հաշիվը։ Հանդիպման վերջին րոպեներին տանտերերի պաշտպան Մարսել Գաուսը առաջ մղեց իր թիմին։

Գերմանիայի երրորդ լիգայից թիմի հաջորդ մրցակիցը կորոշվի վիճակահանության արդյունքներով։

Խաղի տեսությունն՝ այստեղ