Անգլիական Լիգա․ «Արսենալը» և «Մանչեսթեր Յունայթեդը» լքեցին հետագա պայքարը (VIDEO)

Անգլիական Լիգայի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակիչում «Վեսթ Հեմը» հաղթեց «Արսենալին»՝ 3-1 հաշվով։

«Վեսթ Հեմը» հաշվի մեջ առաջ անցավ 16-րդ րոպեին Բեն Ուայթի ինքնագոլի շնորհիվ։ Երկրորդ խաղարկեսում տանտերերը կրկնապատկեցին հաշիվը, աչքի ընկան՝ Մոհամմեդ Կուդուսը և Ջարոդ Բոուենը։

Հյուրերը վերջնամասում կարողացան մեկ պատասխան գնդակ խփել, աչքի ընկավ՝ Մարտին Էդեգորը։

Խաղի տեսությունն՝ այստեղ

Անգլիական Լիգայի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակիչում «Նյուքասլը» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»՝ 3-0 հաշվով։ Հյուրերի կազմից աչքի է ընկել՝ Միգել Ալմիրոնը, Լյուիս Հոլը և Ջո Ուիլոքը։

Խաղի տեսությունն՝ այստեղ