Չիլիի հավաքականի նախկին ֆուտբոլիստը քննադատել է Լիոնել Մեսսիին

Չիլիի հավաքականի նախկին հարձակվող Մաուրիսիո Պինիլյան խոսել է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի ութերորդ «Ոսկե գնդակի» մասին։

«Եթե ինչ-որ մեկը արժանանում է «Ոսկե գնդակին», երբ խաղում է MLS-ում, ապա կամ մենք բոլորս խելագարվել ենք, կամ MLS-ը դարձել է աշխարհի ամենաուժեղ առաջնություններից մեկը:

Այս որոշման վրա ազդել է միայն աշխարհի առաջնությունը։ Ես չգիտեմ, թե ինչու ենք մենք մրցանակ տալիս ամբողջ մրցաշրջանի համար, եթե միայն մեկ մրցաշար է կարևոր: Ընդհանուր առմամբ, ես չեմ կարծում, որ Մեսսին լավագույնն էր»,- Պինիլայի խոսքերն է մեջբերում ESPN-ը։