Յուրգեն Կլոպը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» պարտության մասին․ «Օ, սա լավ է»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է անգլիական լիգայի գավաթում «Մանչեսթեր Յունայթեդի» խաղի մասին։

Մանկունիացիները լքեցին մրցաշարը՝ սեփական մարզադաշտում ծանր պարտություն կրելով «Նյուքասլից» 0-3 հաշվով։

«Օ, սա լավ է»,- ասել է գերմանացի մասնագետը «Բորնմութի» հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» դուրս եկավ մրցաշարի հաջորդ փուլ՝ 2։1 ​​հաշվով հաղթելով «Բորնմութին»։