Իլկայ Գյունդողանը հաշտություն է կնքել թիմի մնացած անդամների հետ

«Բարսելոնայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը հաշտություն է կնքել թիմի մնացած անդամների հետ, հայտնում է Cope-ը։

Հիշեցնենք, որ Գյունդողանը «Ռեալից» կրած պարտությունից հետո (1:2) իրեն թույլ էր տվել սուր քննադատություն հնչեցնել թիմակիցների հասցեին:

Ինչպես նշում է աղբյուրը, Գյունդողանն ասել է, որ հաճախ է նման «դեբրիֆինգ» կազմակերպում «Մանչեսթեր Սիթիի» հանդերձարանում, սակայն այդ թիմում դա նորմալ է ընկալվել։