Պաուլո Դիբալան ամուսնության առաջարկ է արել իր ընկերուհուն

«Ռոմայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Պաուլո Դիբալան ամուսնության առաջարկ է արել իր ընկերուհուն՝ 27-ամյա արգենտինացի դերասանուհի Օրիանա Սաբատինիին։

Զույգը սոցցանցերում կիսվել է լուսանկարով։ Նրանք հրապարակել են լուսանկար, որում զույգը գրկախառնված է Հռոմի հենց սրտում՝ Տրևի շատրվանի մոտ։

Տեղադրված մեկ այլ լուսանկարում Օրիանան ցուցադրում է Դիբալայի ընտրած գեղեցիկ ադամանդե մատանին: Արգենտինացին մեկնաբանել է նկարը՝ «Հավերժ»: