Լոնդոնի «Չելսիում» հանդես եկող ուկրաինացի կիսապաշտպան Միխայիլ Մուդրիկը վնասվածք է ստացել։ Այդ պատճառով նա չի մասնակցել «Բրենթֆորդի» հետ հանդիպմանը (0:2):
Ինչպես հայտնում է Football London-ը, եզրային հարձակվողի մոտ մկանային լարվածություն է ախտորոշվել։
Թիմի մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն լրագրողների հետ զրույցում ասաց, որ ուկրաինացին բաց կթողնի Լիգայի գավաթի «Բլեքբերնի» դեմ հաջորդ խաղը։ Միևնույն ժամանակ, նախատեսվում է, որ Մուդրիկը ժամանակին վերականգնվելու է «Թոթնհեմի» հետ դերբիին (նոյեմբերի 6):