Հայտնի է, թե որքան ժամանակ բաց կթողնի Նեյմարը

«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարն այս մրցաշրջանում այլեւս խաղադաշտ դուրս չի գա։

Ինչպես հայտնում է Globo-ն, ծնկի վիրահատությունից հետո ֆուտբոլիստի ապաքինումը կտևի մոտ 10 ամիս։

Բրազիլացին վնասվածք էր ստացել ազգային հավաքականի հետ հոկտեմբերի 17-ին Ուրուգվայի հետ ԱԱ-2026-ի ընտրական փուլի խաղում։ Նրա մոտ ախտորոշվել է խաչաձեւ կապանների պատռվածք, մենիսկի պատռվածք։

Աղբյուրի տեղեկություններով՝ հարձակվողը վիրահատության կենթարկվի հաջորդ հինգշաբթի։