Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի մասին։
Մասնագետը նշել է, որ այժմ աշխատանքներ են տարվում նոր ֆուտբոլիստներ գտնելու ուղղությամբ։
«Միջազգային մրցումներին մասնակցելու պատճառով հունվարին մի քանի շաբաթով շատ ֆոգտբոլիստներ կբացակայեն: Մենք ամեն ինչ ունենք վերահսկողության տակ։ Հունվարին կփորձենք ուժեղացնել մեր թիմը, չնայած դա հեշտ չէ»,- Տուխելի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն: