«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին կիսվել է «Ռոմայի» հարձակվող Ռոմելու Լուկակուի մասին իր մտքերով։
«Բոլորը գիտեն, թե որքան էի ցանկանում պայմանագիր կնքել Լուկակուի հետ անցած ամառ: Ես ուզում էի նրան հետ բերել, մենք փորձեցինք դա անել, բայց հետո Ռոմելուն որոշեց տեղափոխվել այլ ակումբ. դա կյանքն է:
Արդյո՞ք նա դժգոհ էր Չեմպիոնների Լիգայի եզրափակչում պահեստայինների նստարանին մնալուց: Ես իմ լավագույն ընտրությունն եմ անում հօգուտ «Ինտերի», – Ինզագին իր Telegram ալիքում մեջբերում է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։