Մարկուս Ռեշֆորդը «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումից հետո գնացել է գիշերային ակումբ

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակման գծի առաջատար Մարկուս Ռեշֆորդը ԱՊԼ-ի տասներորդ տուրում «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումից հետո գնացել է գիշերային ակումբ։ «Կարմիր սատանաները» «Օլդ Թրաֆորդում» պարտվեցին 3։0 հաշվով։

Ինչպես նշում է Daily Mail-ը, ֆիասկոյից մի քանի ժամ անց Մարկուսը գնացել է գիշերային ակումբ, որտեղ լիցքաթափվել է իր ընկերների շրջապատում։ Հաջորդ օրը Ռեշֆորդը ժամանել է թիմի մարզմանը և մարզվել իր թիմակիցների հետ։

Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա հարձակվողը 10 հանդիպում է անցկացրել, որոնցում դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։