Լուկա Մոդրիչը շատ մոտ է «Ռեալից» հեռանալուն

38-ամյա կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ունի կարիերան շարունակելու տարբերակ։

Todofichajes-ի լրագրողների համաձայն՝ խորվաթ փորձառու կիսապաշտպանի ծառայություններով շարունակում է հետաքրքրվել «Ինտեր Մայամին», որի գույները պաշտպանում են Լիոնել Մեսսին, Ժորդի Ալբան և Սերխիո Բուսկետսը։ Ամերիկյան ակումբի ղեկավարությունը պատրաստ է բանակցությունների մեջ մտնել խորվաթ ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ։

Լուկան Մադրիդի «Ռեալում» հանդես է գալիս 2012 թվականի ամառվանից։ Կողմերի միջեւ գործող պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ տարվա հունիսի վերջին։ Մոդրիչի տրանսֆերային արժեքը 10 միլիոն եվրո է։