Լիոնել Մեսսի․ «Սա այն ակումբն է, որը ես սիրում եմ և կսիրեմ ամբողջ կյանքում»

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին, ով այժմ հանդես է գալիս «Ինտեր Մայամիում», խոսել է «Բարսելոնայի» նկատմամբ իր վերաբերմունքի մասին, որտեզ նա խաղացել է իր կարիերայի մեծ մասը և նրանց հետ հասել է ամենակարևոր նվաճումների։

«Իհարկե, ես հետևում եմ «Բարսային»: Սա այն ակումբն է, որը ես սիրում եմ և կսիրեմ ամբողջ կյանքում:

Նրանք հիանալի թիմ ունեն։ Նրանք պատրաստ են պայքարել այս տարվա Չեմպիոնների Լիգայի համար։ Չեմ կասկածում, որ նրանք կոչման հավակնորդներ են։

Պարզապես պետք չէ նրանց վրա շատ ճնշում գործադրել»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն: