Կրիշտիանու Ռոնալդուն նվերներով է դիմավորել Ռոնալդոյին և Ֆիգուին (VIDEO)

Անցած շաբաթավերջը շատ հագեցած էր Լուիս Ֆիգուի և Մադրիդի «Ռեալում» նրա նախկին խաղընկերոջ՝ Ռոնալդոյի համար: Նրանք Սաուդյան Արաբիայում էին։ Նրանք այցելելեցին Կրիշտիանուի Ռոնալդուին։

«Ալ-Նասրի» ֆուտբոլիստը նրանց դիմավորել է շքեղ նվերներով։ Երկուսն էլ ստացան «Ալ-Նասրի» հատուկ մարզաշապիկներ՝ հետևի մասում իրենց համարներով և ազգանուններով, իսկ հետո վայելեցին Սաուդյան Արաբիայի առաջնության հանդիպում։ «Ալ-Նասրը» այդ խաղում 3:1 հաշվով հաղթեց «Ալ-Ֆեյհային»: