«Բավարիան» ցանկանում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հետ բերել պաշտպան Յոսիպ Ստանիշիչին։
Ինչպես հայտնում է գերմանական Sky-ը, այս տարբերակը քիչ հավանական է, և այս մասին տեղեկացվել է մյունխենյան գրանդին։ «Բայերում» գոհ են Խորվաթիայի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստի խաղից եւ չեն ցանկանում բաժանվել նրանից մրցաշրջանի միջնամասում։
2023/24 մրցաշրջանում Յոսիպ Ստանիշիչը յոթ հանդիպում է անցկացրել «Բայերի» կազմում։
«Բայերը» ինը տուրից հետո Գերմանիայի առաջնության առաջատարն է (25 միավոր): «Բավարիան» այժմ երկրորդ տեղում է (23 միավոր):