Բիրմինգհեմի «Աստոն Վիլան» պատրաստվում է Դուգլաս Լուիսին առաջարկել ավելի լավ պայմաններով պայմանագիր՝ Լոնդոնի «Արսենալի» և այլ ակումբների նկատմամբ աճող հետաքրքրության պայմաններում: Այս մասին հայտնում է բրիտանական Football Insider-ը։
Բանն այն է, որ Լուիսին Ունայ Էմերին համարում է առանցքային ֆուտբոլիստ, ուստի թիմը մտադիր է բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի նա մնա։
Լուիսի ներկայիս պայմանագիրը «Աստոն Վիլայի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը: Ինչ վերաբերում է այս մրցաշրջանին, ապա Դուգլասը բոլոր մրցաշարերում մասնակցել է 17 հանդիպման, դարձել 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։