Իտալացի նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն կրկին քննադատել է Ռաֆայել Լեաուին։ Նա բացատրել է լրագրողներին, թե ինչու է անընդհատ քննադատում պորտուգալացուն։ Ըստ Կասանոյի՝ նա փորձում է հնարավորինս օբյեկտիվ խոսել։
«Ես նրա մեծ ներդրումը չեմ տեսնում։ Նա ոչինչ չի անում։ Մարսիալի նման։ Նա լավ խաղաց, երբ թիմը նվաճեց Սկուդետտոն, բայց ես այլևս նրա կողմից լավ ելույթներ չտեսա:
Չեմ հիշում, որ նա երկու հանդիպում անընդմեջ գոլ խձեր։ Նա իրեն չեմպիոն է համարում, բայց ես նրա խաղի մեջ քիչ իմաստ եմ տեսնում։ Նա պարզապես լավ է վազում»,- Կասանոյի խոսքը մեջբերում է pianetamilan.it -ը։