Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը հաղթեց Լյուքսեմբուրգի Մ-19 ընտրանուն (VIDEO)

Հոկտեմբերի 30-ին ՈՒԵՖԱ Եվրոպայի կանանց Մ-19 առաջնության ընտրական մրցաշարի վերջին տուրում Հայաստանի Մ-19 հավաքականն ընդունեց Լյուքսեմբուրգի Մ-19 ընտրանուն և հաղթեց 1:0 հաշվով։

Մեր ընտրանու կազմից ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ Լուսինե Կոստանյանը։

Նշենք, որ խմբի մյուս խաղում մրցեցին Հյուսիսային Մակեդոնիայի և Ուկրաինայի հավաքականները։  2։1 հաշվով hաղթեց Ուկրաինայի Մ-19 ընտրանին և դարձավ մրցաշարի հաղթող։