Չավի․ «Բելինգհեմը հիանալի ֆուտբոլիստ է»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին Էլ-Կլասիկոյից հետո կիսվել է իր կարծիքով Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի մասին։

«Բելինգհեմը հիանալի ֆուտբոլիստ է, նա կարծես երկնքից իջած լինի: Անդրադարձների եկած բոլոր գնդակները հասնում էին նրան»,- Չավիի խոսքը մեջբերում է լրագրող Ալֆրեդո Պեդուլայի կայքը։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Լա Լիգայի 11-րդ տուրի խաղում խաղում էր Մադրիդի «Ռեալի» հետ։Մադրիդի «Ռեալը» 2։1 հաշվով հաղթեց «Բարսելոնային»։ Իսպանական Պրիմերայի 11 տուրից հետո «Բարսելոնան» վաստակել է 24 միավոր և զբաղեցնում է երրորդ տեղը։ Իր հերթին «Ռեալը» վաստակել է 28 միավոր և առաջին տեղում է։