Մանուել Նոյեր․ «Ես երբեք չեմ մտածել կարիերաս ավարտելու մասին»

Մյունխենի «Բավարիայում» հանդես եկող փորձառու դարպասապահ Մանուել Նոյերը պատասխանել է այն հարցին, թե մտածում է կարիերան ավարտելու մասին:

«Ես երբեք չեմ մտածել կարիերաս ավարտելու մասին։ Իմ կարիերայում եղել են վերելքներ և վայրէջքներ, բայց ես միշտ ցանկացել եմ խաղադաշտ դուրս գալ: Ես միշտ հաջողությամբ հաղթահարել եմ բոլոր խնդիրները։ Նման հարցում կարեւոր է հոգեբանական գործոնը»,- սոցցանցերում գերմանացի դարպասապահի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Երեկ Նոյերը խաղադաշտ է վերադարձել ոտքի վնասվածքի երկար բուժումից հետո։ Նա մասնակցել է Գերմանիայի առաջնության «Դարմշտադտի» հետ հանդիպմանը (8:0):