Ջուդ Բելինգհեմն այդ ցուցանիշով «Ռեալի» առաջին ֆուտբոլիստն է 21-րդ դարի սկզբից ի վեր

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը կրկին խաղադաշտը չի լքել առանց գոլերի:

20-ամյա անգլիացին 68-րդ և 92-րդ րոպեներին գրավեց «Բարսելոնայի» դարպասը, ինչի շնորհիվ Կառլո Անչելոտտիի թիմը կամային հաղթանակ տոնեց սկզբունքային մրցակցի հետ արտագնա խաղում՝ 2:1։

Ըստ Opta-ի՝ Բելինգհեմը դարձել է Մադրիդի «Ռեալի» առաջին ֆուտբոլիստը 21-րդ դարի սկզբից ի վեր, ով երկու կամ ավելի գոլ է խփել իր նորամուտի Էլ-Կլասիկոյում:

Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրած 13 խաղում Ջուդ Բելինգհեմը խփել է 13 գոլ։ Կիսապաշտպանը մադրիդյան գրանդի շարքերը համալրել է անցած ամառ՝ տեղափոխվելով Դորտմունդի «Բորուսիայից»։