«Բարսելոնայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանն Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի խաղում Մադրիդի «Ռեալից» կրած պարտությունից հետո (1:2) կշտամբել է թիմակիցներին։ Գերմանացու կարծիքով, կատալոնական թիմի ֆուտբոլիստները պետք է ավելի շատ եռանդուն գործեին։
«Ակնհայտ է, որ հանդերձարանում ֆուտբոլիստները հիասթափված են այս արդյունքից հետո: Բայց ես կցանկանայի տեսնել ավելի շատ մարզական չարություն: Երբ պարտվում ես, պետք էմոցիաներդ արտահայտես։ Դա կարող է օգնել ձեզ կատարելագործվել»,- ասել է Գյունդողանը Optus Sport-ին տված հարցազրույցում:
Նշենք, որ Էլ-Կլասիկոյում «Բարսելոնայի» դարպասը գրավել է հենց Իլկայ Գյունդողանը։