«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը մեկնաբանել է «Դարմշտադի» դեմ խաղում իր հեթ-տրիկը։
Մյունխենցիները խփեցին ութ անպատասխան գնդակ, որոնցից երեքը հեղինակեց անգլիացին: 30-ամյա հարձակվողը գոլի հեղինակ է դարձել 51-րդ, 69-րդ և 88-րդ րոպեներին։
«Հեթ-տրիկը միշտ յուրահատուկ զգացողություն է հարձակվողի համար: Ես շատ շնորհակալ եմ իմ թիմակիցներին, ովքեր ինձ համար շատ գոլային պահեր ստեղծեցին»,- ասել է Քեյնը, ով նաև կիսվել է Մանուել Նոյերի խաղադաշտ վերադառնալու մասին իր կարծիքով։
«Ես, ինչպես բոլորը, շատ ուրախ եմ, որ Մանուն վերադարձել է։ Նա մեզ առաջ է տանում։ Ես նրան համարում եմ պատմության լավագույն դարպասապահներից մեկը»,- «Բավարիայի» հարձակման առաջատարի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։