Կրիշտիանու Ռոնալդուն և Քոնոր Մաքգրեգորը հայացքների մենամարտ են ունեցել

Կրիշտիանու Ռոնալդուն և հայտնի մարտիկ Քոնոր Մաքգրեգորը Սաուդյան Արաբիայում հանդիպելիս հայացքների մենամարտ են ունեցել։ Համապատասխան տեսանյութը հրապարակվել է սոցցանցերում։ Հայացքների մենամարտի ավարտից հետո Մաքգրեգորն ու Ռոնալդուն սեղմել են ձեռքերը և ծիծաղել։

Ինչպես գիտեք, հայացքների մենամարտը ավանդույթ է մարտարվեստի որոշ տեսակների համար, այդ թվում՝ բռնցքամարտի։ Մարզիկները կանգնում են իրար մոտ և նայում ուղիղ իրար աչքերի

Կրիշտիանու Ռոնալդուն Սաուդյան Արաբիայում հանդես է գալիս «Ալ-Նասրի» կազմում 2023 թվականի սկզբից։ Սաուդյան Արաբիայի լիգայի 2023/24 մրցաշրջանի 10 խաղում պորտուգալացին խփել է 11 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում իր գործընկերներին։