Ֆաբիո Կանավարոն անդրադարձել է Ա Սերիայի չեմպիոնական մրցապայքարին

2006 թվականի «Ոսկե Գնդակի» դափնեկիր Ֆաբիո Կանավարոն Ա Սերիայի տասներորդ տուրի գլխավոր խաղի նախօրեին նշել է Իտալիայի առաջնության այն թիմերին, որոնք կմրցեն չեմպիոնության համար։

«Եթե «Նապոլին» վերականգնի իր նախկին ինքնավստահությունը, ապա կրկին կդառնա ամենագեղեցիկ ֆուտբոլ ցուցադրող թիմ։

«Ինտերը» լավն է, Մարկուս Թյուրամն ինձ հիշեցնում է երիտասարդ Իբրահիմովիչին։ Առայժմ նա ավելի շատ գոլային փոխանցում է կատարում, քան խփում, բայց հետո կսկսի գոլեր խփել:

«Միլանը» լավ կազմ ունի։ «Յուվեն» մի փոքր հետ է մնում նրանցից»,- Կանավարոյի խոսքերն է մեջբերում planetamilan-ը։