Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» կընդունի Մադրիդի «Ռեալին»։ Նշենք, որ սա տուրի կենտրոնական հանդիպումն է։
Առաջնությունում թիմերը վերջին անգամ հանդիպել են 2023 թվականի մարտի 19-ին։ Այդ խաղում «Բարսելոնան» հաղթել էր` 2-1 հաշվով։
Արդեն հայտնի են մրցող թիմերի մեկնարկային կազմերը։
«Բարսելոնա»․
«Ռեալ Մադրիդ»․
Հիշեցնենք, որ Կառլո Անչելոտտիի թիմը զբաղեցնում է երկրորդ տեղը Իսպանիայի առաջնության 2023/24 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակում։ Մադրիդյան թիմը 10 տուրից հետո վաստակել է 25 միավոր, իսկ «Բարսելոնան» 24 միավորով երրորդ տեղում է։ Մրցաշարային աղյուսակի առաջատարը «Ժիրոնան» է՝ վաստակած 28 միավորով։
Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով՝ 18:15-ին։