IDBank Պրեմիեր Լիգա. «Արարատ-Արմենիան» հաղթեց «Վանին» արտագնա խաղում (VIDEO)

IDBank Պրեմիեր Լիգայի 14-րդ տուրում «Արարատ-Արմենիան» արտագնա խաղում մրցեց «Վանի» դեմ։

Վարդան Մինասյանի թիմը վստահ հաղթանակ տարավ Չարենցավանում «Վանի» նկատմամբ։

Այս խաղից հետո «Արարատ-Արմենիան» ունի 29 միավոր ու երկրորդն է։ «Վանը» 7 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

IDBank Պրեմիեր Լիգա.

«Վան» – «Արարատ-Արմենիա» 0:2 (0:0)

0:1 Խուլիո Բուենո 56

0:2 Ջոնաթան Դուարտե 86

Ամբողջ հանդիպումը՝ ստորև։