«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է Իսպանիայի առաջնության «Ռեալի» հետ դիմակայությունից առաջ։
«Երկու ակումբների դեպքում էլ իրավիճակը նույնն է։ Շանսերը 50/50 են, այս խաղերում ֆավորիտ գրեթե երբեք չկա։ Ոչինչ չի կարելի կանխատեսել։ Իմ փորձից ելնելով կարող եմ ասել, որ Էլ-Կլասիկոն անկանխատեսելի է»,- մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին ասել է Չավին։
«Բարսելոնա» – «Ռեալ» հանդիպումը կմեկնարկի հոկտեմբերի 28-ին։