Պատրիս Էվրա․ «Մեկը ֆուտբոլային մարդասպան է, մյուսը պարզապես զվարճանում է խաղադաշտում»

Ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ Պատրիս Էվրան տպավորված էր ՊՍԺ-ի ցուցադրած խաղից «Միլանի» դեմ խաղում։ Լուիս Էնրիկեի սաները հաղթեցին 3-0 հաշվով։

Էվրան կարծում է, որ անիմաստ է համեմատել «Միլանի» առաջատար պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուին ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի հետ։

«Չեմ կարծում, որ «Միլանի» համար ամեն ինչ կորած է։ Մի փոքր բախտի դեպքում ամեն ինչ կարող է փոխվել։ Բայց նրան Մբապպեի հետ համեմատելը իմաստ չունի։

Մեկը ֆուտբոլային մարդասպան է, մյուսը պարզապես զվարճանում է խաղադաշտում, չկատակենք»,- Էվրայի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը։

Հիշեցնենք, որ «Միլանը» խմբային փուլի երեք խաղում ոչ մի գոլ չի խփել։