«Լիվերպուլը» կրկնեց 33 տարի առաջվա ձեռքբերումը

Եվրոպա Լիգայի խմբային փուլի երրորդ տուրի խաղում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ 5-1 հաշվով հաղթեց  «Թուլուզին»։ Այսպիսով, մերսիսայդցիները տարան յոթերորդ հաղթանակը նոր մրցաշրջանի յոթ տնային հանդիպումներում։

Յուրգեն Կլոպի սաները կրկնեցին 33 տարի առաջվա ձեռքբերումը, երբ «Էնֆիլդում» կարողացան հաղթել մրցաշրջանի մեկնարկային յոթ խաղում։

ԱՊԼ-ի 9 տուրից հետո «Լիվերպուլը» վաստակել է 20 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղը։