«Միլանը» որոշում է կայացրել Ստեֆանո Պիոլիի ապագայի վերաբերյալ

«Միլանի» ղեկավարությունը որոշում է կայացրել թիմի գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիի հետ կապված։

Ինչպես հայտնի է դարձել La Gazzetta dello Sport-ին, մարզչին չի սպառնում պաշտոնանկությունը՝ չնայած թիմի վատ արդյունքներին Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում։

Եվրագավաթների վերջին խաղում ռոսոներիները 0-3 հաշվով պարտվեցին ՊՍԺ-ին։ Երեք տուրից հետո իտալական գրանդը քառյակ F-ում վերջին տեղում է։

Իտալիայի առաջնությունում միլանցիները շատ ավելի լավ արդյունքներ են ցույց տալիս։ 9 տուրից հետո Պիոլիի թիմը զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը՝ առաջատար «Ինտերին» զիջելով մեկ միավորով։