«Յուվենտուսը» նոր պայմանագրի շուրջ բանակցություններ է վարում Ֆեդերիկո Կիեզայի հետ

Թուրինի «Յուվենտուսը» նոր պայմանագրի շուրջ բանակցություններ է վարում իր հարձակվող Ֆեդերիկո Կիեզայի հետ։

Ինչպես հայտնում է լրագրող Նիկոլա Բալիսը՝ թուրինյան ակումբը ցանկանում է նվազեցնել իտալացու աշխատավարձը, ով գործող համաձայնագրով տարեկան 6 միլիոն եվրո է ստանում։

Աղբյուրը նշում է, որ ֆուտբոլիստը դեռ չի ցույց տվել աշխատավարձի կրճատման պատրաստակամության նշաններ։ Ավելին, հարձակվողի գործակալ Ֆալի Ռամադանին պահանջներ է ներկայացրել, որոնք չեն հարիր «Յուվենտուսի» ղեկավարությանը։

Հիշեցնենք, որ Կիեզայի գործող պայմանագիրը «Յուվենտուսի» հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։ Նախկինում ֆուտբոլիստով հետաքրքրված էր անգլիական «Լիվերպուլը»։