Յուրգեն Կլոպի սաները կրկնեցին 33 տարվա ռեկորդը

Եվրոպայի Lիգայի խմբային փուլի երրորդ տուրի խաղում «Լիվերպուլը» սեփական մարզադաշտում 5։1 հաշվով հաղթեց ֆրանսիական «Թուլուզին»։ Այսպիսով, մերսիսայդցիները տարան յոթերորդ հաղթանակը նոր մրցաշրջանի յոթ տնային հանդիպումներում։

Յուրգեն Կլոպի սաները կրկնեցին 33 տարվա ռեկորդը, երբ «Էնֆիլդում» կարողացան հաղթել մրցաշրջանի մեկնարկային յոթ խաղում։

Անգլիայի առաջնության 9 տուրից հետո նրանք վաստակել են 20 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղը։ Հաջորդ հանդիպումը «Լիվերպուլը» կանցկացնի սեփական հարկի տակ «Նոթինգհեմ Ֆորեստի» դեմ: