EUROPE LEAGUE. «Լիվերպուլը» ջախջախեց «Թուլուզին», օրվա մյուս կարևոր խաղերի արդյունքները

ՈւԵՖԱ Եվրոպա խմբային փուլի երրորդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ մրցեց «Թուլուզի» դեմ։

Յուրգեն Կլոպի սաները ջախջախիչ հաղթանակի հասան 5։1 հաշվով։

Ժոզե Մոուրինյոյի «Ռոման» էլ սեփական դաշտում կարողացավ անառիկ պահելով սեփական դարպասը հաղթանակի հասնել 2:0 հաշվով «Սլավիա Պրահայի» դեմ։

«Բայեր Լևերկուզենը» ևս ջախջախեց մրցակցին։ Գերմանական թիմը տանը 5:1 հաշվով հաղթեց «Քարաբաղին»։

«Բրայթոնը» տանը հաղթեց «Այաքսին»։ Հոլանդական թիմը 2 գնդակ բաց թողեց սեփական դարպասը՝ չխփելով ոչ մի գոլ։