Հարձակողական ոճի կիսապաշտպան Դուգլաս Կոստան մեկնաբանել է իր հնարավոր վերադարձը «Յուվենտուս»։
«Ես կցանկանայի վերադառնալ «Յուվենտուս», սա իմ երազանքն է։ Ցանկանում եմ լինել Ալեգրիի ֆուտբոլիստը և կրկին զգալ «Յուվենտուսի» երկրպագուների սերը։ Իմ գործակալը կապի մեջ է բոլոր հետաքրքրված ակումբների, այդ թվում՝ «Յուվենտուսի» հետ»,- Կոստային սոցիալական ցանցերում մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
33-ամյա Դուգլաս Կոստան այժմ ազատ գործակալի կարգավիճակ ունի։ Ժամանակին բրազիլացին «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 103 հանդիպում, որոնցում խփել է 10 գոլ և կատարել 21 գոլային փոխանցում իր գործընկերներին։