«Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում», հայտնում է Bild-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան 20-ամյա գերմանացու տաղանդի մեծ երկրպագուն է, ուստի «Մանչեսթեր Սիթին» կարող է շատ մեծ առաջարկ անել «Բավարիային»։
Այս մրցաշրջանում Մուսիալան բոլոր մրցաշարերում անցկացրել է 10 հանդիպում, դարձել 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt պորտալը նրան գնահատում է 110 միլիոն եվրո։