Թիերի Անրին նշել է, թե ով պետք է ստանա «Ոսկե Գնդակը»

Ֆրանսիայի ու «Արսենալի» նախկին հարձակվող Թիերի Անրին կարծում է, որ 2023 թվականին «Ոսկե Գնդակը» պետք է արժանանա արգենտինացի Լիոնել Մեսսին։

«Սրա հետ ինչ-որ մեկը կարող է վիճել, բայց ինձ համար ամեն ինչ ակնհայտ է։ Եթե ​​ֆուտբոլիստը հաղթում է Աշխարհի առաջնությունը այնպես, ինչպես Մեսսին, ապա նա պետք է ստանա «Ոսկե Գնդակը»: Լեոն արժանի է այս մրցանակին», – նշել է Թիերին CBS Sports-ին:

Հիշեցնենք, որ Մեսսին Արգենտինայի հավաքականի կազմում դարձել է Աշխարհի չեմպիոն՝ եզրափակչում 11 մետրանոց հարվածաշարում հաղթելով Ֆրանսիայի հավաքականին։