Մեծ Բրիտանիայում Էլ-Կլասիկոն չի ցուցադրվի

Անգլիացի երկրպագուները չեն կարողանա տեսնել Ջուդ Բելինգհեմի առաջին ելույթը Էլ-Կլասիկոյում:

Հանդիպման վաղ մեկնարկի պատճառով «Բարսելոնա» – «Ռեալ» հանդիպումը Անգլիայում հեռուստատեսությամբ չի ցուցադրվի: AS-ը հիշեցնում է, որ Մեծ Բրիտանիայում օրենք կա, որն արգելում է շաբաթ օրերին տեղական ժամանակով 14:45-ից 17:15-ը հեռարձակել խաղերը: Այս օրենքը խրախուսում է մարդկանց գնալ մարզադաշտեր։

Մեծ Բրիտանիայում հանդիպումների ճնշող մեծամասնությունը տեղի է ունենում շաբաթ օրվա այս հատվածում:

«Բարսելոնա» – «Ռեալ» հանդիպումը կմեկնարկի հոկտեմբերի 28-ին, Մեծ Բրիտանիայի ժամանակով 15:15-ին։