«Ռեալի» աստղի համար անգլիական գրանդը պատրաստ է վճարել 100 մլն եվրո

Հարձակվող Ռոդրիգոն ապագայում կարող է հեռանալ Մադրիդի «Ռեալից»։ Եթե ​​հաջորդ տարի մադրիդցիները ձեռք բերեն Կիլիան Մբապպեին, Ռոդրիգոյի խաղաժամանակը կարող է կտրուկ կրճատվել: Այս դեպքում բրազիլացին կարող է փոխել ակումբային գրանցումը:

TodoFichajes-ի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է իր շարքերում տեսնել տաղանդավոր բրազիլացուն։ Աղբյուրի համաձայն՝ Ռոդրիգոյի տրանսֆերի համար «կարմիր սատանաները» պատրաստ են վճարել 100 մլն եվրո։

Նշվում է, որ Ռոդրիգոյի համար Մադրիդի «Ռեալը» կարող է պահանջել 120 միլիոն եվրո, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը կարող է աճել։