ՊՍԺ-ն մտադիր է երկարաձգել պայմանագիրը Ուորեն Զաիր-Էմերիի հետ

ՊՍԺ-ի 17-ամյա կիսապաշտպան Ուորեն Զաիր-Էմերին երկարաժամկետ պայմանագիր կկնքի ակումբի հետ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Նշվում է, որ փարիզեցիների նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին ֆրանսիացի խաղացողի մեջ տեսնում է առանցքային դեմքի, ում շուրջ ապագայում կկառուցվի թիմը։

Չորեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 25-ին, ՊՍԺ-ն սեփական հարկի տակ 3-0 հաշվով ջախջախեց «Միլանին»: Էմերին այս խաղում 2 գոլային փոխանցում կատարեց: