«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անձամբ հետաքրքրված է «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալայի ծառայությունով, հայտնում է Abendzeiting-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ իսպանացի մասնագետը կարծում է, որ առաջիկա մի քանի տարիներին Մուսիալան կհայտնվի աշխարհի լավագույն ֆուտբոլիստների տասնյակում։
Բացի այդ, ընդգծվում է, որ Գվարդիոլան գերմանացի կիսապաշտպանին դիտարկում է որպես «Սիթիի» 32-ամյա կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի փոխարինող։