«Նյուքասլը» ավարտեց իր անպարտելի հանդիպումների շարքը եվրոպական մրցաշարերում, որը տևում էր 2003 թվականից:
Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի խաղում անգլիական ակումբը սեփական հարկի տակ պարտվեց Դորտմունդի «Բորուսիային» (0:1):
Ինչպես նշում է Opta-ն, «Նյուքասլը» իր առաջին տնային պարտությունը կրեց եվրոպական մրցաշարերում վերջին 25 խաղերում: 2003 թվականին Չեմպիոնների Լիգայում «Բարսելոնային» (0-2) պարտվելուց հետո «կաչաղակները» հաղթել են 19 եվրոպական հանդիպումներում և 5 ոչ-ոքի են խաղացել։