Ջուդ Բելինգհեմ. «Ես միշտ կհիշեմ Ռոնալդուի գոլը «Կամպ Նոուում»»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը խոսել է Էլ-Հլասիկոյից իր ամենավառ հիշողությունից։

«Ես միշտ կհիշեմ այն ​​պահը, երբ Կրիշտիանու Ռոնալդուն «Կամպ Նոուում» գոլ խփեց «Բարսելոնային», իսկ հետո երկրպագուներին ցույց տվեց, որ հանգստանան: Դա իսկապես անմոռանալի էր»,- նշել է Բելինգհեմը Mundo Deportivo-ին:

Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 28-ին, Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում արտագնա խաղում կխաղա «Բարսելոնայի» հետ։