Արդյո՞ք Ժոաու Ֆելիշը կմասնակցի Մադրիդի «Ռեալի» հետ կայանալիք Էլ-Կլասիկոյին

«Բարսելոնայի» հարձակվող Ժոաու Ֆելիշը կկարողանա մասնակցել Մադրիդի «Ռեալի» դեմ հանդիպմանը՝ չնայած ստացած վնասվածքին։

Չեմպիոնների Լիգայի շրջանակներում Դոնեցկի «Շախտյորի» հետ հանդիպման (2-1) հարձակվողը վնասվածքի պատճառով փոխարինվել է 75-րդ րոպեին։ Առաջին հետազոտությունները ցույց են տվել, որ ֆուտբոլիստը խուսափել է լուրջ վնասվածքից։

Ինչպես տեղեկացնում է AS-ը, պորտուգալացին թեթև վնասվածք ունի և, ամենայն հավանականությամբ, կկարողանա մասնակցել հոկտեմբերի 28-ին կայանալիք Մադրիդի «Ռեալի» դեմ խաղին։