Ջեյդոն Սանչոն հունվարին կարող է անգլիական մեկ այլ թոփ ակումբ տեղափոխվել

«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ջեյդոն Սանչոն, ամենայն հավանականությամբ, հունվարին կփոխի ակումբային գրանցումը: The Athletic-ի տեղեկություններով՝ Ջեյդոնի կարիերան շարունակելու տարբերակներից մեկը Լոնդոնի «Չելսին» է։

Նշվում է, որ Սանչոյին դուր է գալիս Լոնդոնը, իսկ մանկության տարիներին ֆուտբոլիստը երկրպագում էր «Չելսիին», ինչի մասին նա բազմիցս հայտարարել է տարբեր հարցազրույցներում։ Ջեյդոնը ամռանը կարող էր տեղափոխվել «Չելսի», սակայն գործարքը, ի վերջո, չիրականացավ:

Հիշեցնենք, որ Սանչոն մրցաշրջանի սկզբում վիճաբանություն ունեցավ գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ։ Մարզիչը մտադիր չէ անգլիացուն հետ ընդունել թիմ, նույնիսկ եթե ֆուտբոլիստը ներողություն խնդրի: